Տիգրան Մարտիրոսյանը չի մասնակցի աշխարհի առաջնությանը
Սպորտ
Հայ ծանրամարտիկ, 2010 թ. աշխարհի չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանը չի մասնակցի Լեհաստանում կայանալիք ծանրամարտի աշխարհի առաջնությանը:
Այդ մասին Լուրեր.com-ի հետ զրույցում հայտնեց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը:
«Մենք մարզիկների հետ պայմանագիր չունենք, համաձայն որի` նրանք պետք է մասնակցեն այս կամ այն մրցումներին: Ովքեր կցանկանան, ում առողջությունը կների և պատրաստ կլինի, նա էլ կմասնակցի»,-նշեց Ալավերդյանը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում