Քո եղունգների ամառային ոճը
Այլ
Լաքի այս ամառային վառ երանգները քեզ իրական քաղցրություն կհաղորդեն (նման արդյունք կարող ես ստանալ նույնիսկ տնային պայմաններում): Ահա մի քանի տարբերակներ, որոնք առաջարկում ենք:
Վառ գույներ չեզոքի հետ
«Վառ գույները չեզոք գույների հետ համադրելը շատ նորաձև է և դա հրաշալի ներկայացված է այս տարբերակում»,- ասում է Chanel-ի մատնահարդար Էշլի Ջոնսոնը: Մարմնագույնը չեզոքացնում է նեոնային երանգը՝ վերջինիս ավելի նուրբ տեսք հաղորդելով, ավելին՝ կարծես եղունգներդ իսկական քաղցրավենիք լինեն: Նախ անգույն լաքի երկու շերտ քսիր: Չորանալուն պես եղունգի ծայրերին քսիր նեոնային վարդագույն, նարնջագույն և դեղին երանգների լաք: Սահուն գծեր ստանալու համար օգտագործիր հատուկ քսուք' նախատեսված շերտավոր մատնահարդարման համար: Այս քսուքը կարող ես հեշտությամբ հեռացնել լաքը քսելուց հետո:
Ցանցկեն տեսք
Ցանցկեն նման լաքի համար համադրություն գտնելը (հիմնային երանգ, որը երևում է ճաքերի տակից) բավական բարդ գործընթաց է:«Մագնիտե լաքը չեզոքացնում է «միստիկ» տեսքը՝ միևնույն ժամանակ ապշեցուցիչ տպավորություն հաղորդելով»,- ասում է մատնահարդար Տրեյսիլին: Մենք առաջարկում ենք բավական սեքսուալ երանգներ: «Լաքի շերտ քսիր եղունգներիդ, ապա քսիր երկրորդ շերտը և 10 վայրկյան եղունգիդ վրա սեղմիր մագնիսը (այն տեղադրված է լաքի կափարիչի տակ), որպեսզի այն լաքի միջի մետաղական մասնիկները մակերես հանի՝ ստեղծելով գայթակղիչ ցանցեր»,- ասում է Տրեյսիլին:
Ախորժալի ու գեղեցիկ
Նման արդյունք կարող ես ստանալ տիպերի միջոցով, բայց դրանք ընդամենը իրական եղունգի պատրանք են ստեղծում: Մենք առաջարկում ենք հրաշալի լուծում' լաքեր, որոնք այնպիսի տպավորություն են ստեղծում, ասես եղունգները թաթախել ես կոնֆետի մեջ՝ առաջացնելով հիանալի 3D էֆեկտ: Նման եղունգներ ունենալու համար օգտագործիր լաքի համապատասխան հավաքածու, որը ներառում է եղունգի փայլեր և հիմնային երանգ: Փայլերը լցրու անձեռոցիկի վրա, ապա, ամեն եղունգին լաքի երկու բարակ շերտ քսելով, անմիջապես մատդ թաթախիր փայլերի մեջ (դրանք հեշտությամբ կկպչեն հիմնային երանգին):
cosmo.am


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան