«Շիրակ» - «Գանձասար»` 2:3
Սպորտ
Հայաստանի առաջնության առաջին տուրի շրջանակներում «Շիրակը» հյուրընալեց «Գանձասարին»: Հանդիպումը բավականին գոլառատ ստացվեց և ավարտվեց «Գանձասարի» հաղթանակով` 3:2 հաշվով:
Հանդիպման առաջին գոլը գրանցվեց 12-րդ րոպեին: Աչքի ընկավ Արտակ Դաշյանը: 30-րդ րոպեին Ֆոֆանա Բեկոն հավասարեցրեց հաշիվը: 3 րոպե անց դուբլի հեղինակ դարձավ Արտակ Դաշյանը: Երկրորդ խաղակեսում թիմերին հաջողվեց ևս մեկական գոլի հեղինակ դառնալ: Նախ 82-րդ րոպեին Հայրապետ Ավագյանը հաշիվը դարձրեց 3:1, ապա 8 րոպե անց Դիդյե Բորիսը դարձավ իր թիմի երկրորդ գոլի հեղինակը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում