Երևանը հրաժեշտ է տալիս Ազատ Գասպարյանին
Հասարակություն
Օգոստոսի 2-ին «Նաիրի» բժշկական կենտրոնում մահացել է կինոյի և թատրոնի դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանը։
Այս պահին Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում նրա բազմահազար երկրպագուները, ընկերներն ու հարազատները հրաժեշտ են տալիս Ազատ Գասպարյանին:
Հոգեհանգստի արարողությանը ներկա են նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Նշենք նաև, որ Ազատ Գասպարյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 5-ին` ժամը 12:00-ից 14:00-ն` Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:
Հուղարկավորությունը կլինի Երևանի քաղաքային գերեզմանատան պանթեոնում՝ Թոխմախում:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան