ԱՄՆ-ն իր դեսպանատները փակ կպահի մինչև օգոստոսի 10-ը
ԱՄՆ
ԱՄՆ-ն երկարաձգել է 19 երկրում իր դեսպանատների փակման ժամկետը մինչև օգոստոսի 10-ը. գրում է Reuters-ը՝ հղում կատարելով ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի հայտարարությանը:
Ի թիվս այլ դեսպանատների՝ մինչև օգոստոսի 10-ը փակ կլինեն ԱՄՆ-ի դեսպանատները Արաբական Միացյալ Էմիրություններում, Հորդանանում, Եգիպտոսում, Սաուդյան Արաբիայում, Քաթարում, Քուվեյթում, Բահրեյնում, Օմանում, Սուդանում, Եմենում, Լիբիայում, Բուրունդիում, Ջիբութիում, Ռուանդայում և Մադագասկարում ու Մավրիկիայում:
Միաժամանակ, Բանգլադեշի, Ալժիրի, ՄԱվրիտռանիայի, Աֆղանստանի և Իրաքի՝ ժամանակավորապես փակված ամերիկյան դեսպանատները օգոստոսի 5-ից վերսկսում են իրենց աշխատանքները:
Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի մի շարք երկրներում իր դեսպանատները փակելու որոշումը կայացվել էր ԱՄՆ-ի կողմից՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Նրա օրինակին էին հետևել նաև Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Կանադան:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)