Իմ հարվածն իսկապես հիանալի էր. Յուրա Մովսիսյան
Սպորտ
Ռուսաստանի առաջնության 4-րդ տուրում «Կուբանի» հետ խաղում գեղեցիկ գոլի հեղինակ դառնալուց հետո Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը նշել է.
«Ինձ մոտ իսկապես հիանալի հարված ստացվեց: Աստծո օգնությո՞ւնը: Կարծում եմ՝ առանց նրա կարողացա, չնայած հաջողությունը մի փոքր ժպտաց և գնդակն ընթացավ ուղիղ դեպի վերին անկյունը: Խաղի հերոսը չեմ, քանի որ գոլս հաղթանակ չբերեց թիմին։ Մենք ընդամենը հավասարեցրինք հաշիվը: Մեկնարկային կազմում չհայտնվելս մարզչի որոշումն է: Իհարկե, չեմ կարող ուրախանալ, սակայն խնդիր կլիներ, եթե գոհ լինեի պահեստայինների նստարանին նստելուց: Մեկնարկային կազմում չեմ, ուրեմն՝ պետք է ավելի լավ խաղամ»,-Մովսիսյանի խոսքերը մեջբերում է sport-express-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում