Թեկնածուների առաջադրման մեկնարկը
Քաղաքական
Այսօր՝ օգոստոսի 5-ին, սկսվում է սեպտեմբերի 29-ին Սյունիքի մարզում ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում թեկնածուների առաջադրումը, որը կտևի մինչև օգոստոսի 15-ը։
Հիշեցնենք, որ 2013թ. հունիսի 1-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Գորիս քաղաքում, Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանին պատկանող առանձնատան դիմաց տեղի ունեցած կրակոցների հետևանքով Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը մահացել է, իսկ նրա եղբայր գնդապետ Արտակ Բուդաղյանը և Ս. Խաչատրյանի թիկնապահներից Նիկոլայ Աբրահամյանը ստացել են հրազենային վնասվածքներ։
Միջադեպից հետո Սուրեն Խաչատրյանը հանդես եկավ հայտարարությամբ, որում հայտնում էր մարզպետի իր լիազորությունները դադարեցնելու մասին:
Որից հետո, կառավարության որոշմամբ, Սյունիքի մարզպետ նշանակվեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին՝ Վահե Հակոբյանը։
Վերջինս 2012 թվականի մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններին մեծամասնական ընտրակարգով պատգամավոր էր ընտրվել թիվ 38 ընտրատարածքից։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան