Հրապարակավ սիրո խոստովանություն՝ Օբամայի 52-րդ տարեդարձին՝ նրա կնոջ կողմից
ԱՄՆ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի 52-րդ ծննդյան օրվա կապակցությամբ նրա տիկին Միշել Օբաման հրապարակայնորեն սիրո խոստովանություն է արել: «Շնորհավորում եմ քեզ ծննդյանդ տարեդարձի կապակցությամբ, Բարա՛ք: Մազերդ մի փոքր ճերմակել են, սակայն ես քեզ սիրում եմ ավելի շատ, քան առաջ»,-թվիթերյան իր էջում գրել է ԱՄՆ-ի առաջին տիկինը:
Թե ինչ է նվիրել Միշել Օբաման իր ամուսնուն ծննդյան օրվա կապակցությամբ, Սպիտակ տունը չի հայտնում: Իսկ ինքն իր համար Օբաման շատ հաճելի և ավանդական նվեր է մատուցել. շաբաթ օրը նա 7 ժամ շարունակ վայելել է սիրելի գոլֆը, իսկ կիրակի վերադառնալով Վաշինգտոն՝ նշել է օրը շատ նեղ շրջանակում:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)