Չեմ թքում այն ափսեի մեջ, որից ուտում եմ. Ռոնալդուն՝ Մոուրինյուին
Սպորտ
«Ռեալի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն հրաժարվել է մեկնաբանել ակումբի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի խոսքերը. տեղեկացնում է իսպանական մամուլը:
«Կյանքում կան բաներ, որոնք արժանի չեն մեկնաբանության, ես դա չեմ պատրաստվում անել՝ ելնելով հասկանալի պատճառներից: Միշտ հարգում եմ մարզիչներիս և փորձում սովորել նրանցից: Պորտուգալիայում մի ասացվածք կա. չեն թքում այն ափսեի մեջ, որից ուտում են: Այլևս ոչինչ չունեմ ավելացնելու: Նախընտրում եմ դրական տրամադրվել»,-նշել է պորտուգալացին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մոուրինյուն հայտարարել է. «Աշխատել եմ աշխարհի լավագույն ֆուտբոլիստների հետ։ 30 տարեկանում ես մարզել եմ Ռոնալդոյին՝ ոչ թե Կրիշտիանուին, այլ իսկական Ռոնալդոյին՝ բրազիլացուն»։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան