Ակտիվ և խորը համագործակցություն ՀՀ և ԼՂՀ խորհրդարանների միջև
Քաղաքական
Օգոստոսի 2-ին ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանն աշխատանքային այցով գտնվում էր Ստեփանակերտում: ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը հանդիպում ունեցավ ԼՂՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Գարիկ Ժամհարյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստան-Արցախ միջխորհրդարանական համագործակցության հեռանկարները,երկու հայկական խորհրդարանների աշխատակազմերի փոխգործակցության խթանմանն ու զարգացմանն առնչվող հարցեր:
ՀՀ եւ ԼՂՀ խորհրդարանների աշխատակազմերի ղեկավարները,կարեւորելով միջխորհրդարանական կապերը, ցանկություն հայտնեցին ակտիվացնել եւ խորացնել համագործակցությունը: Մտքերի փոխանակության ընթացքում նրանք անդրադարձան խորհրդարանների աշխատակազմերի տարբեր ծառայությունների պատասխանատուների փոխայցելությունները պարբերաբար կազմակերպելուն եւ խորհրդարանական տարաբնույթ միջոցառումներին գործընկերների մասնակցությունն ապահովելուն:
Հանդիպման ավարտին ձեռք բերվեցին համապատասխան պայմանավորվածություններ, որոնք կնպաստեն Հայաստան-Արցախ միջխորհրդարանական համագործակցության աշխուժացմանը եւ արդյունավետությանը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան