Գորիսի նախկին քաղաքապետը հրաժարվում է ներկայանալ ոստիկանություն
Հայաստան
ՀՀ ոստիկանությունը Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանին հրավիրել է ոստիկանություն՝ մամուլում նրա արած հայտարարությունների հետ կապված, սակայն նա հրաժարվել է ներկայանալ: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Նախկին քաղաքապետը վերջերս հայտարարություններ էր արել՝ մեղադրելով Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին հանցագործություններ կատարելու մեջ: Քաղաքացին նաև մտավախություն էր հայտնել իր անվտանգության հետ կապված:


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է