Նունե Եսայանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը (ֆոտո)
Հասարակություն
Այսօր երգչուհի Նունե Եսայանը դարձել է 44 տարեկան: Քիչ առաջ BRAVO.am-ի հետ զրույցում հոբելյարը տեղեկացրել է, որ ինչպես ամեն տարի, այս անգամ եւս հրաշալի օր է անցկացնում. «Տոնական տրամադրությունս ապահովված էր դեռ կեսգիշերից, երբ ամուսնուս կողմից գեղեցիկ ծաղկեփունջ նվեր ստացա:)»:

Նրա փոխանցմամբ` բազմաթիվ շնորհավորանքներ, ծաղկեփնջեր ու նվերներ է ստացել իր հարազատների, ընկերների, գործընկերների եւ, իհարկե, երկրպագուների կողմից, որոնք անցյալ տարի մեծ անակնկալ-խնջույք էին կազմակերպել իրենց սիրելի երգչուհու համար. «Այս տարի ծննդյանս տարեդարձն անցկացնում եմ հարազատներիս հետ»: Չցանկանալով խոսել նյութական նվերների մասին` Նունե Եսայանը միայն իր որդու` Հենրիի կողմից ստացած օրիգինալ նվերն է առանձնացրել. «Տղաս իր ձեռքով նկարած գեղեցիկ նկար է ինձ նվիրել. հաճելի անակնկալ էր ինձ համար:)»:

Մանրամասներն՝ այստեղ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան