941 խոշոր կազմակերպություններից աուդիտ չեն անցել 311-ը
Հայաստան
ՀՀ ֆինանսների նախարարությունը' ի կատարումն ՀՀ վարչապետի հանձնարարականի, ամփոփել է խոշոր կազմակերպությունների' պարտադիր արտաքին աուդիտ անցնելու գործընթացի արդյունքները' 2013 թվականի հուլիսի 1-ի դրությամբ: Օգոստոսի 5-ին հրավիրած մամուլի ասուլիսում այդ արդյունքները լրագրողներին ներկայացրեց ֆինանսների նախարարի տեղակալ Լիանա Հունանյանը:
Այդ տվյալների համաձայն' 941 խոշոր համարվող կազմակերպություններից աուդիտի են ենթարկվել 630-ը,որից.
1. 427 կազմակերպության տրվել է դրական կարծիք արտահայտող եզրակացություն,
2. 203 կազմակերպություն չեն ստացել դրական կարծիք արտահայտող եզրակացություն,
3. 311 կազմակերպություններում աուդիտ չի անցկացվել:
Հիշեցնենք, որ խոշոր են համարվում այն կազմակերպությունները, որոնց հաշվետու տարվա գործունեությունից հասույթը կամ ակտիվների հաշվեկշռային արժեքը հաշվետու տարվա վերջի դրությամբ գերազանցում է մեկ միլիարդ դրամը:
Ցանկին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ Ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից