Վեց կարևոր խորհուրդ` հաճույքով համբուրվել սովորելու համար
Այլ
Համբուրվել մենք սովորում ենք դեռ վաղ հասակից` ծնողների, բարեկամների հետ` այդպես արտահայտելով մեր սերը, քնքշանքն ու կապվածությունը նրանց հանդեպ: Սակայն, բոլորիս մոտ կյանքի ինչ-որ հատվածում հարց է առաջանում` ինչպես սովորենք համբուրվել:
Հարցն այն չէ, որ մենք առաջ երբևէ դա չենք արել, պարզապես այստեղ խոսքը, այսպես կոչված, «չափահաս» համբույրի մասինն է: Ասում են' պետք չէ հատուկ համբուրվել սովորել, այն տեղի է ունենում բնական ճանապարհով և բնազդների ազդեցությամբ: Մասամբ դա այդպես է, բայց գոյություն ունի համբուրվելու որոշակի տեխնիկա, որին անհրաժեշտ է տիրապետել: Եվ այսպես, եթե Դուք որոշել եք հենց այսօր համբուրվել Ձեր ընտրյալի հետ, ապա մեր խորհուրդները Ձեզ անպայման կօգնեն:
1.Նախապես մտածեք` ինչպես և որտեղ դա պետք է տեղի ունենա: Լավ կլինի` ստեղծեք ռոմանտիկ միջավայր, որտեղ Ձեզ ոչ ոք չի խանգարի: Մեղմ լուսավորությունն ամենանախընտրելին է առաջին համբույրի համար:
2.Մոռացեք ամաչելու մասին, եթե անգամ երբևէ համբուրված չկաք: Զգացմունքայնությունը կօգնի` համբուրվեք զգացմունքով և կրքոտ:
3.Հոգացեք, որ առողջ շնչառություն ունենաք. եթե վերջին ժամերին չեք կարողացել լվանալ ատամները, ապա օգտագործեք մաստակ կամ խնձոր:
4.Համբույրի ժամանակ շուրթերը լարված մի պահեք, հակառակ դեպքում Ձեր զուգընկերոջը կարող է թվալ, թե Ձեզ ինչ-որ բան հարմար չէ կամ` հաճելի չէ:
5.Համբուրեք Ձեր զուգընկերոջն` առանց անշարժ մնալու, գրկեք նրան, ձեռքերով խաղացեք նրա մազերի հետ, թող սերը նկատելի լինի ոչ միայն համբույրի, այլ նաև շարժումների միջոցով:
6.Հիշեք' պետք չէ համբուրվել հանրային վայրերում, կամ համառել, եթե զգում եք` Ձեր զուգընկերը պատրաստ չէ դրան:
Իսկ տղամարդիկ չպետք է համբուրվելուց առաջ քաջության համար օգտագործեն ալկոհոլ, դա տհաճություն կպատճառի և կվանի զուգընկերուհուն:
Շողիկ Գալստյան
Աղբյուրը` LADYNEWS.am:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան