Հովհաննես Հովհաննիսյանը կխոսի 15 օրից
Հայկական Մամուլ
«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը երկրորդ անգամ է վիրահատել ոտքը, այդ պատճառով էլ այդքան երկարաձգվեց քաղաքական գործընթացներին նրա ակտիվ մասնակցության հարցը:
Առաջին անգամ նա ոտքը վիրահատել է անցած դեկտեմբերին՝ Հայ ազգային կոնգրեսի կազմից դուրս գալուց կարճ ժամանակ անց: Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ 15 օր անց նա քաղաք է գալու և ըստ էության կհայտարարի իր հետագա անելիքների մասին: Հնարավո՞ր է վերադառնա ՀԱԿ դաշինք կամ գուցե համագործակցի՞ նորաստեղծ ՀԱԿ կուսակցության հետ:
Բոլոր հարցերի պատասխանները Հովհաննիսյանը խոստացել է տալ 15 օրից:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը