Շարապովան՝ աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզուհի
Սպորտ
Ռուսաստանից թենիսիստուհի Մարիա Շարապովան Forbes-ի վարկածով ճանաչվել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզուհին: Շարապովայի եկամուտը կազմում է 29 մլն դոլար, որից 6 մլն թենիսիստուհին վաստակել է մրցաշարերի արդյունքում, իսկ եկամուտի մյուս մասը՝ հովանավորչական պայմանագրերից և գովազդներից: Երկրորդ տեղում Սերենա Ուիլյամսն է՝ 20,5 մլն եկամուտով:
Ամենաբարձր վարձատրվող թենիսիստուհիների եռյակը եզրափակում է Լի Նան՝ 8,2: Չորրորդ հորիզոնականում կրկին թենիսիստուհի է՝ Վիկտորիա Ազարենկան՝ 15,7 եկամուտով: 5-րդը Դանիկա Պատրիկը (ավտոսպորտ)՝ 15 մլն եկամուտով: Տասնյակում տեղ են գտել նաև Կիմ Են Ան (14մլն, գեղասաք), Կարոլին Վոզնյացկին (13,6, թենիս), Ագնեշկա Ռադվանսկան ( 7,4 մլն, թենիս), Անա Իվանովիչը (7 մլն, թենիս), Պոլա Կրիմերը (5,5 մլն, գոլֆ):


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում