Ժերար Դեպարդիեն երկարատև ընդմիջումից հետո մեկնել է Փարիզ
Աշխարհ
Դերասան ժերար Դեպարդիեն երկուշաբթի օրը երկարատև ընդմիջումից հետո վերադարձել է Փարիզ՝ մասնակցելու համար ֆուտբոլի աշխարհի առաջնության մասին ֆիլմի նկարահանմանը. գրում է Radio France Internationale-ը:
«Առաջին անգամ երկարատև ընդմիջումից հետո ես Ֆրանսիա եմ վերադարձել: Ես հրաժարվել էի ֆրանսիական ֆիլմերում նկարահանվելուց, որովհետև մարդիկ չէին կարողանում հասկանալ ինձ: Ես այժմ ապրում եմ Ռուսաստանում և Բելգիայում: Այնտեղ ես իմ ընկերություններն ունեմ, ինչը ավելի ձեռնտու է»,-ասել է դերասանը լրագրողներին:
Դեպարդիեն նաև վստահեցրել է, որ լքել է Ֆրանսիան ոչ թե այն բանի համար, որ չէր ցանկանում հարկեր վճարել, այլ քանի որ պետությունն անմտորեն է ծախսում ստացվող գումարները:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան