Ես սուպերմարզիչ չեմ. Գվարդիոլա
Սպորտ
Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Գերմանիայի գավաթի խաղարկությունում «Ռեդենի» հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ ինքը սուպերմարզիչ չէ. տեղեկացնում է Latdp-ը:
«Ես սուպերմարզիչ չեմ, այլ նորմալ մասնագետ: Ես դեռ 42 տարեկան եմ և ունեմ 5 տարվա փորձ: Դեռևս շատ բան ունեմ սովորելու: Հասկանում եմ, որ անցած մրցաշրջանից հետո մեր թիմը պետք է նվաճի բոլոր տիտղոսները: Երևի մարդիկ կարծում են նման հաջողությունից հետո թիմը յուրաքանչյուր խաղում պետք է հաղթի 7:0 հաշվով: Համաձայնե՛ք, դա անհնար է: Մենք գերազանցեցինք մցակցին, և դա է կարևորը»,-նշել է Գվարդիոլան:
Հիշեցնենք, որ «Ռեդենի» հետ հանդիպմանը մյունխենցիները 5 անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում