Գարեթ Բեյլին սպառնում են սպանել
Սպորտ
«Տոտենհեմի» կիսապաշտպան Գարեթ Բեյլին սպառնացել են սպանել. տեղեկացնում է Daily Star-ը:
Ինչպես տեղեկացնում է կայքը, անհայտ անձը զանգահարել է ակումբի մարզաբազա և սպառնացել սպանել 24-ամյա ֆուտբոլիստին:
Բեյլն այդ ընթացքում բացակայել է մարզաբազայից: Ֆուտբոլիստի մոտ կանգնած աղբյուրը նշել է, որ սպառնալիքը բավականին լուրջ է:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստին ցանկանում է ձեռքբերել «Ռեալը», վերջինս Բեյլի տրանսֆերի համար առաջարկում է 120 մլն եվրո:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում