Մոուրինյուն բաժանեց «Ռեալին» և երկրպագուներին. Սանչիս
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Մանոլո Սանչիսը մեկնաբանել է Ժոզե Մոուրինյուի և Ռոնալդուի միջև տեղի ունեցած վերջին իրադարձությունները. տեղեկացնում է իսպանական մամուլը։
«Ակնհայտ է, որ Մոուրինյուն բաժանեց «Ռեալին» և երկրպագուներին: Իմանալով նրա բնավորությունը՝ չեմ զարմանա, եթե ապագայում էլ նա շարունակի տհաճ արտահայտություններ անել: Դրանք ավելի հաճախ կլինեն, եթե «Ռեալն» ու «Չելսին» հանդիպեն միմյանց»,- նշել է Սանչիսը:
Հիշեցնենք, որ Մոուրինյուն հայտարարել է. «30 տարեկանում ես մարզել եմ Ռոնալդուին, ոչ թե Կրիշտիանուին, այլ իսկական Ռոնալդուին՝ բրազիլացուն»։
Ռոնալդուն իր հերթին պատասխանել է. «Մոուրինյուի խոսքերն արժանի չեն մեկնաբանության»։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան