Սարգիս Շահինյանը հանդես կգա պորտուգալական «Բրագայում»
Սպորտ
«Միկայի» պատանի ֆուտբոլիստ Սարգիս Շահինյանը այսօր մեկնեց Պորտուգալիա, որտեղ վարձավճարով հանդես կգա այդ երկրի առաջատար թիմերից մեկում՝ «Բրագայում». տեղեկացնում է «Միկայի» պաշտոնական կայքը:
Պատանի ֆուտբոլիստը, որի 18 տարին կլրանա առաջիկա սեպտեմբերի 10-ին, մայիսին հաջողությամբ փորձաշրջան էր անցել «Բրագայում» եւ երկու ակումբների միջեւ ձեռք բերված փոխհամաձայնությամբ օգոստոսի 6-ին, Երեւան-Մոսկվա-Մադրիդ-Պորտու չվերթով ուղեւորվեց Պորտուգալիա:
Սարգիս Շահինյանը, որն ինչպես Հայաստանի 19 տարեկանների, այնպես էլ երիտասարդական հավաքականի թեկնածու է, եւ ընդգրկվել է օգոստոսի 11-ին Եվրոպայի երիտասարդական առաջնության Ղազախստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականի հետ հանդիպմանը նախապատրաստվելու համար հրավեր ստացած ֆուտբոլիստների ցուցակում, մեկ տարի ժամկետով վարձավճարով կխաղա «Բրագայի» երիտասարդական թիմում: Մեկ տարի անց, կապված թե ինչպես իրեն կդրսեւորի շնորհաշատ ֆուտբոլիստը, երկու ակումբներն արդեն կբանակցեն նոր պայմանագրի շուրջ:
Նշենք, որ Սարգիս Շահինյանը «Միկայի» կազմում մասնակցեց «Փյունիկի» հետ նոր մեկնարկած առաջնության անդրանիկ տուրի հանդիպմանը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում