«Ժառանգությունը» զորակցում է ազատամարտիկներին
Հայաստան
Երեւանի Ազատության հրապարակում արդեն մի քանի շաբաթ նստացույց հայտարարած Արցախյան ազատամարտի մասնակիցները օգոստոսի 2-ին հռչակեցին իրենց պայքարի նպատակները:
Նրանք հերքեցին ընկալումները, թե պայքարում են սոսկ սոցիալական խնդիրների լուծման համար: Ազատամարտիկները հայտարարեցին, որ իրենց նպատակը համազգային և պետական խնդիրների լուծումն է, եւ կոչ արեցին համազգային համախմբման:
«Ժառանգություն» կուսակցությունը, լինելով միասնականության եւ պայքարի հետեւողական ջատագով, ողջունում եւ իր զորակցությունն է հայտնում ազատամարտիկներին' հուսալով, որ միասնական ջանքերը կբերեն իրավիճակի արմատական փոփոխության:
«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից