ԱՆ. Զգուշացե'ք սնկային թունավորումներից
Հայաստան
ՀՀ Առողջապահության նախարարությունը զգուշացնում է.
Հանրապետությունում 2013թ. արձանագրվել է սնկերի օգտագործման հետևանքով թունավորման 6 դեպք' 8 տուժածով: Թունավորումներն արձանագրվել են' Կոտայքի, Լոռու, Արարատի մարզերում' թունավորվածների կողմից հավաքված սնկերի սննդում օգտագործման պատճառով:
Թունավորման նախնական ախտանիշներն են' սրտխառնոցը, փսխումը, գլխապտույտը, աղեստամոքսային տրակտի խանգարումները: Դրանց ի հայտ գալուն պես անհրաժեշտ է շտապ դիմել բժշկի:
Թունավորումից խուսափելու նպատակով խորհուրդ է տրվում.
• Չհավաքել կամ չգնել և սննդում չօգտագործել անհայտ ծագման, չստուգված սնկեր:
• Սունկ գնել միայն շուկայից և խանութներից' իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում:
• Երեխաներին և հղի կանանց խորհուրդ չի տրվում սննդում օգտագործել սունկ:
• Ցանկալի չէ սնկերի օգտագործումը ալկոհոլի հետ, քանի որ դրանք անհամատեղելի են և կարող են բերել թունավորման:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից