Հայտնի են Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները
Սպորտ
ՈւԵՖԱ-ի վարկածով 2012/13 մրցաշրջանի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը համար կպայքարեն Կրիշտիանու Ռոնալդուն, Լիոնել Մեսին և ֆրանկ Ռիբերին. տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
ՈւԵՖԱ-ի անդամ պետությունների լրագրողների քվեարկության ադյունքում այս երեք ֆուտբոլիսները ստացել են ամենաշատ ձայները:
Հիշեցնենք, որ լավագույնի կոչման համար պայքարում էին 10 ֆուտբոլիստ: Քվեարկության արդյունքում 4-10-րդ հորիզոնականը ունեն հետևյալ տեսքը.
4. Ռոբերտ Լևանդովսկի - 80 միավոր
5. Արյեն Ռոբեն - 55
6. Թոմաս Մյուլեր -51
7. Գարեթ Բեյլ - 48
8. Բաստիան Շվայնշտայգեր - 34
9. Զլատան Իբրահիմովիչ - 27
10. Ռոբին վան Պերսի - 24
Լավագույն ֆուտբոլիստի անունը հայտնի կլինի օգոստոսի 29` Մոնակոյում կայանալիք քվեարկության ժամանակ:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում