Վթարի վայրում Շտապօգնության տնօրենը փորձում էր ճնշում գործադրել ոստիկանների վրա (տեսանյութ)
Արտակարգ Պատահար
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արսեն Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ օգստոսի 5-ին, Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով:
Ժամը 21:00-ի սահմաններում «Մետրոպոլ» հյուրանոցի դիմաց բախվել էին Ford Transit մակնիշի 039 ՍԼ 64 և ВАЗ 21150 մակնիշի 30 ՕՏ 705 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել էին «Արմենիա» բժշկական կենտրոն, պարզվել է, որ Ford Transit-ը, որը պատկանում է «Շտապ օգնություն» ՓԲԸ-ին, վարել է Երևան քաղաքի բնակիչ 53-ամյա Թոռնիկ Գրիգորյանը, իսկ ВАЗ 21150 մակնիշի մեքենան վարել է Երևանի բնակիչ 23-ամյա Գեղամ Սարգսյանը:
Վթարի հետևանքով Գ. Սարգսյանն ու ավտոմեքենայի ուղևոր Ա. Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 3-րդ կլինիկական հիվանդանոց, իսկ Ford Transit-ի ուղևորներ Երևանի բնակիչներ 39-ամյա Նարինե Ասլանյանը ու 55-ամյա Սուրեն Դավթյանը և Շիրակի մարզի Հոռոմ գյուղի բնակիչ 27-ամյա Ջանիբեկ Աստեյանը տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Մանրամասները՝ shamshyan.com-ում:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան