Ծանրամարտիկ Տիգրան Մարտիրոսյանը հայր է դարձել (ֆոտո)
Հասարակություն
Օլիմպիական խաղերի մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, ծանրամարտիկ Տիգրան Մարտիրոսյանի կնոջ՝ Ալինայի հղիության մասին արդեն պատմել է: Զույգի առաջնեկը' դուստրը, ծնվել է հուլիսի 30-ին, Գյումրու քաղաքային ծննդատանը: 3 կգ քաշով և 51 սմ հասակով աղջկան ամուսինները Նարե են կոչել:
«Երբ իմացանք՝ աղջիկ ենք ունենալու, որոշեցինք Վիկտորյա կոչել, բայց հետո Տիգրանը մտափոխվեց, քանի որ լավ գիտեր, որ հիմնականում երեխաներին անունը կարճատում են, իսկ Վիկտորյա անվան կրճատ տարբերակները՝ Վիկա, Վիկուշ, Վիկուլ, նրան այնքան էլ դուր չէին գալիս: Ի վերջո, ընտրեցինք Նարե անունը, ու երբ առաջին անգամ տեսա աղջկաս, հասկացա, որ շատ ճիշտ անուն ենք տվել նրան: Շատ է սազում փոքրիկիս իր անունը, նա իսկական հայուհու կերպարով է ծնվել. սև աչքերով, սև մազերով»,- esyes.am-ի հետ զրույցում ասաց ծանրամարտիկի կինը՝ Ալինան:
Խոսելով իր ու ամուսնու՝ Տիգրանի զգացողությունների մասին, նորաթուխ մայրիկը նշեց. «Փոքրիկիս առաջին անգամ գրկելու պահին անսահման երջանիկ էի, բայց ուրախության հետ մեկտեղ վախ էի զգում, թե ոնց եմ այս անպաշտպան էակին պաշտպանելու, կկարողանա՞մ նրան տալ այն ամենը, ինչ հարկավոր է:
Իսկ Տիգրանի զգացողությունները, չգիտեմ էլ, ոնց նկարագրեմ. շատ ուրիշ է դարձել, ինքն իր նման չի: Ճիշտ է, երեխային առաջին անգամ գրկելու պահին ես կողքին չեմ եղել, բայց հետո պատմել են, որ ծիծաղելով ասել է. ոնց որ 205 կիլոգրամանոց ծանրաձող բարձրացնեմ. ինքը փոքրիկին Օլիմպաիական հաջողության հետ է համեմատել»:


Մանրամասներն՝ այստեղ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան