Անժելա Սարաֆյանը` Սոֆի Լորենի, մատչելիության ու իր տատիկի գործած իրերի մասին (ֆոտո)
Այլ
Ամերիկահայ դերասանուհի Անժելա Սարաֆյանը, որին ճանաչում է բերել հայտնի «Մթնշաղ» ֆիլմում կերտած դերը, մեծ հետաքրքրությամբ ու հաճույքով նկարահանվում է տարբեր ֆոտոշարքերում: «Կորել եւ գտնվել է Հայաստանում» ֆիլմի գլխավոր հերոսուհին վերջերս տեղի ունեցած հարցազրույցի ընթացքում խոսել է իր արտաքին տեսքի, ոճի եւ նախասիրությունների մասին. «Սիրում եմ շքեղություն եւ որակ` մատչելի գնով: Դա է պատճառը, որ հաճախ եմ այցելում վինտաժային խանութներ, որտեղ կարելի է գտնել վերոնշյալների համադրությունը»:
Տարբեր ֆոտոշարքերում կիսամերկ լուսանկարված դերասանուհին նշել է, որ եղել է ժամանակ, երբ ինքն իրեն ինքնավստահ չի զգացել: Այդ իսկ պատճառով դերասանուհին երկար ժամանակ չի կրել մարմինն ընգծող տաբատներ եւ միայն ժամանակի ընթացքում է ստիպել ինքն իրեն նման հագուստ կրել:

Իր ոճի մասին խոսելով՝ Անժելան ասել է. «Սիրում եմ հարմարավետ հագուստ կրել, շատ ժամանակ չեմ ծախսում հագուստն ընտրելիս: Առավոտյան բացում եմ պահարանն ու հագնում այն, ինչով հարմար կլինի հեծանիվ քշել կամ պարզապես զբոսնել: Իմ կարծիքով, որքան ավելի պարզ ես, այնքան ավելի գեղեցիկ ես»: Նա նաեւ պատմել է, որ իր տատիկը շատ լավ գործում է, եւ իր պահարանում տեղ գտած ամենասիրելի իրերի շարքում տատիկի գործած իրերն են. «Մի զգեստ ունեմ, որ տատիկս հելյունով է գործել ինձ համար, դա իմ ամենասիրելին է: Լողափում միշտ կրում եմ այն լողազգեստիս վրայից, շքեղ ու հավես տեսք է հաղորդում ինձ»:
Մանրամասներն՝ այստեղ


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան