«Յուքոմ»-ը նոր մրցակից ունի
Հայկական Մամուլ
Հայաստանում «Յուքոմ» հեռահաղորդակցական ընկերությանը մրցակից է հայտնվել: Դա ռուսական «Ռոս տելեկոմ» կապի ծառայությունների վաճառքով զբաղվող ընկերությունն է: Վերջինս իր գործունեությունը հայաստանյան շուկայում պաշտոնապես սկսել է իրականացնել անցյալ տարվա դեկտեմբերի 18-ից: Եվ մանրածախ շուկայում տրամադրում է ինտերնետի, հեռախոսակապի, շուտով նաեւ՝ հեռուստատեսության ծառայություններ: «ՋիԷնՍի-Ալֆա»-ն առհասարակ հինգ տարվա պատմություն ունի եւ Հայաստանում ամենախոշոր օպերատորն է իր ցանցի օպտիկամանրաթելային ծածկույթով: Ընկերության աշխատակիցը, որը խուսափեց ներկայանալ, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց.
«Համեմատականներ անցկացնելը սխալ է, ուղղակի մեր տեխնոլոգիան մանրածախ շուկայում նույնն է, ինչ որ «Յուքոմ»-ինը: Թե ծառայություններն ինչպիսինն են, դա արդեն սպառողն է որոշում: Իսկ մեր սպառողների քանակը հազարավոր է: Սպառողներ ունենք նաեւ ՀՀ մարզերում»:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը