«Մոսկվիչկա» սուպերմարկետում ՀԴՄ չեն տալիս
Հայկական Մամուլ
Երևանում գործող «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցի ոչ բոլոր հաճախորդներին է բախտը ժպտում արժանանալու ՀԴՄ կտրոնի: Եվ սա այն դեպքում, երբ ՀԴՄ կտրոն տրամադրելը պարտադիր է, այլապես հարկային մարմիններն իրավունք ունեն տուգանել տվյալ ընկերությանը:
Երեկ «Ժողովուրդ»-ի թղթակիցը գնում է կատարել այդ սուպերմարկետից, սակայն նրան ՀԴՄ կտրոն չեն տվել: Թերթը նշում է, որ այս իրավիճակը շարունակվում է տևական ժամանակ, թեև մամուլում բազմիցս է գրվել այդ խնդրի մասին: Իսկ թե ինչու «Մոսկվիչկա»-ի նկատմամբ որևէ պատժամիջոց չի կիրառվում, դժվար չէ ենթադրել, այս սուպերմարկետների ցանցի սեփականատերը Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանն է:
Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը