Այլևս խնդիրներ չկան. Մխիթարյան
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանն այցելել է «Բորուսիայի» մանկապատանեկան դպրոց։
Հայ ֆուտբոլիստը նշել է, որ անհամբերությամբ է սպասում խաղընկերների հետ մարզմանը:
«Հուսով եմ՝ շուտով կսկսեմ լիարժեք մարզվել: Անհամբերությամբ սպասում եմ տղաների հետ մարզումներին: Ոտքիս հետ կապված այլևս խնդիրներ չկան»,- Մխիթարյանի խոսքերը մեջբերում է ruhrnachrichten.de կայքը:
Ըստ աղբյուրի՝ դեռ պարզ չէ՝ արդյոք կիսապաշտպանը կմասնակցի Բունդեսլիգայի առաջին տուրի՝ «Աուգսբուրգի» հետ խաղին: Ամենայն հավանականությամբ, Մխիթարյանն իր նորամուտը Գերմանիայի առաջնությունում կնշի երկրորդ տուրում՝ «Բրաունշվեյգի» հետ խաղում:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում