Խնդիրներ կունենան միայն մրցակիցները. Ալվեշ
Սպորտ
Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեշը համոզմունք է հայտնել, որ թիմի երկու հարձակվողների՝ Լիոնել Մեսսիի և Նեյմարի միջև խնդիրներ չեն լինի, տեղեկացնում է իսպանական մամուլը:
«Մեսսին դարձել է «Բարսելոնայի» գլխավոր հերոսը, նա 4 «Ոսկե գնդակ» ունի: Նախկինում նրա տեղը զբաղեցնում էր Ռոնալդինյոն: Ոչ ոք չի կարող պարզապես գալ և դառնալ կատալոնյան ակումբի գլխավոր գործող անձը. այստեղ արդեն կա հերոս, և դա Մեսսին է: Նա արժանի է հարգանքի: Չեմ հասկանում՝ ինչու են մարդիկ անհանգստությամբ խոսում Մեսսիի և Նեյմարի մասին: Ի՞նչ խնդիրներ պետք է առաջանան, եթե խոսքը գնում է երկու հիանալի անհատների մասին: Խնդիրներ կունենան միայն մրցակիցները»,-հայտարարել է Ալվեշը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում