Օբաման հիասթափված է Ռուսաստանի որոշումից
ԱՄՆ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հիասթափված է Էդուարդ Սնոուդենին ապաստան տրամադրելու Ռուսաստանի որոշումից: Այս մասին նախագահը հայտարարել է NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Օբամայի խոսքերով՝ Մոսկվան դեռևս պահպանում է սառը պատերազմի գաղափարները: Նախագահը նաև քննադատել է նույնասեռականության քարոզչությունն արգելող ռուսական օրենքները և հույս հայտնել, որ դրանք չեն կիրառվի 2014թ. Սոչիի Օլիմպիական խաղերի ժամանակ:
Ամեն դեպքում Օբաման հաստատել է, որ ինքը կմասնակցի G20-ի գագաթնաժողովին, որը կայանալու է սեպտեմբերին՝ Սանկտ Պետերբուրգում:
Հիշեցնենք, որ ռուսական իշխանությունների կողմից Սնոուդենին 1 տարի ժամկետով ժամանակավոր կացարան է տրամադրվել ՌԴ-ում, ինչի շնորհիվ նա կարողացավ վերջապես դուրս գալ Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանի տրանզիտային գոտուց:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)