Պատմության մեջ առաջին անգամ ATP-ի լավագույն 20-յակն առանց ամերիկացիների
Սպորտ
Ամերիկացի թենիսիստ Ջոն Իսները Մոնրեալի մրցաշարի առաջի տուրում պարտվել է Վաշեկ Պոսպիշիլին:
28-ամյա ամերիացին զիջել է 7:5, 6:7 (5:7), 6:7 (4:7) հաշվով և դուրս մնացել ATP վարկանիշային աղյուսակի լավագույն 20-յակից:
Արդյունքում՝ հաջորդ շաբաթ պատմության մեջ առաջին անգամ ATP վարկանիշային աղյուսակի առաջին 20 հորիզոնականներում չի լինի ԱՄՆ-ի ներկայացուցիչ:
Նշենք, որ մրցաշարի երկրորդ շրջանում հաղթանակ են տարել Նովակ Ջոկովիչը և Ռիշար Գասկեն: Սերբ թենիսիստը 6:2, 6:1 հաշվով պարտության է մատնել Ֆլորիան Մայերին, իսկ ֆրանսիացին՝ 6:3, 6:2 հաշվով առավելության է հասել Մարտին Կլիժանի նկատմամբ:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում