Խոշոր ավտովթար Աշտարակի «գայի պոստի» մոտ. խցանումը ձգվել է 1,5 կմ
Արտակարգ Պատահար
Այսօր՝ օգոստոսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 13:40-ի սահմաններում Երեւան-Վանաձոր ավտոճանապարհի 5-րդ կմ-ի հատվածում Ճանապարհային ոստիկանության հենակետի դիմաց բախվել են Արագածոտնի մարզի Կարպի գյուղի բնակիչ, 28-ամյա Արմեն Ազիզյանի վարած ՎԱԶ 21703 մակնիշի 30 VV 555 համարանիշի, Երեւանի բնակիչ, 47-ամյա Գագիկ Միրզոյանի վարած «Ֆոլկցավեն Գոլֆ» մակնիշի 35 PL 018 համարանիշի եւ Արագածոտնի մարզի Գեղադիր գյուղի բնակիչ, 32-ամյա Սուրեն Գալոյանի վարած «Օպել Վեկտրա» մակնիշի 25 ՍՍ 846 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետեւանքով մարմնական վնասվածքներով 3 հոգի տեղափոխվել են հիվանդանոց:
Մանրամասները՝ այստեղ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան