Հայ-Ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստը կկայանա հոկտեմբերին
Հայաստան
Օգոստոսի 7-ին ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն ընդունեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /USAID/ հայաստանյան գրասենյակի տնօրեն Քարեն Հիլարդին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին տնտեսական հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի' աշնանը Վաշինգտոնում կայանալիք նիստի նախապատրաստական աշխատանքները՝ անցկացման ժամկետն ու նիստի օրակարգի ձեւավորման հարցը:
Նախնական պայմանավորվածությամբ` հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի ամենամյա նիստն այս տարի կգումարվի հոկտեմբերի 10-ին: Մինչ այդ հայկական եւ ամերիկյան կողմերը կձեւավորեն քննարկումների օրակարգը` ընդգրկելով այնտեղ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր ու առաջարկներ:
ՀՀ ՖՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից