Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը 16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդը Թրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասին Գերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերել Նիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը Ջրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանել NASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռը Թուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդու Էրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցով ՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշում Վիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար 

ՊԵԿ-ը դատի կտա «Ար» հեռուստաընկերությանը

Հայաստան

Ս.թ. օգոստոսի 6-ին «Ար» հեռուստաընկերության «Ազդարար» լրատվական ծրագրով անդրադարձ է կատարվել 2013 թվականի հուլիսի 1-ից ոչ ալկոհոլային խմիչքների պարտադիր դրոշմավորման հարցին' յուրովի մեկնաբանություններ տալով «Սառը բնական սև սուրճ» ապրանքատեսակի պարտադիր դրոշմավորման օրենսդրական պահանջի կատարման և առհասարակ ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակիցների գործողությունների վերաբերյալ:

Լրատվական ծրագրում հեռուստաընկերությունը որպես հիմք ընդունել է ՀՀ ԿԱ ՊԵԿ պարզաբանումը ուղղված իր իսկ հնչեցրած «ընկերություններից մեկին»' առանց հնչեցնելու ընկերության անվանումը: Նույն հեռուստաընկերությունը իրեն վերապահելով օրենսդրության դրույթների վերաբերյալ պարզաբանումների տրման իրավասություն և, հավանաբար, առաջնորդվելով, որոշ տնտեսավարող սուբյեկտների սեփական բիզնես շահերով ՊԵԿ աշխատակիցների գործողությունները համարել է իրենց լիազորություններից դուրս և դրսևորել, մեր կարծիքով, հեռուստաընկերությանը ոչ վայել վարքագիծ:

Հասարակությանը իրազեկելու համար տեղեկացնենք, որ հեռուստաընկերության հնչեցրած «ընկերություններից մեկը» դա «Գրանդ Քենդի» հայ-կանադական համատեղ ձեռնարկություն» ՍՊԸ-ն է, որը դրոշմավորման համար օրենքով սահմանված ժամկետից' 2013 թվականի հուլիսի 1-ից, շուրջ 30 օր հետո է միայն գրավոր դիմել ՀՀ ԿԱ ՊԵԿ խնդրելով տրամադրել պարզաբանում, թե արդյոք «Սառը բնական սև սուրճ» ապրանքատեսակը դրոշմավորման ենթակա է, թե ոչ:

Մինչ այդ «Գրանդ Քենդի» հայ-կանադական համատեղ ձեռնարկություն» ՍՊԸ-ն, անտեսելով իր կողմից իրացվող սառը սուրճը պիտակավորելու ՀՀ Ազգային ժողովի կողմնից ընդունված օրենքի պահանջի վերաբերյալ հարկային մարմինների կողմից ներկայացված ծանուցումները շարունակել է 2013 թվականի հուլիսի 1-ից հետո այն իրացնել խանութներին առանց դրոշմապիտակների' հանգեցնելով փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների արդարացի դժգոհությունը, ովքեր հետևելով օրենքի պահանջներին նույն ապրանքներն իրացրել են դրոշմապիտակներով: Մասնավորապես, սույն թվականի հուլիսի 25-ից 29-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԿԱ ՊԵԿ թեժ գծով բազմաթիվ բողոքներ են ստացվել ՓՄՁ սուբյեկներից առ այն, որ նրանք հայտնվել են անհավասար մրցակցության մեջ, քանի որ «Գրանդ Քենդի» հայ-կանադական համատեղ ձեռնարկություն» ՍՊԸ-ն, վկայակոչելով «Արմէքսպերտիզա» ԲԲԸ-ի տված փորձագիտական եզրակացությունը, իր ընպելիքն իրացնում է առանց դրոշմապիտակների:

ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը մեկ աշխատանքային օրվա ընթացքում' ս.թ. հուլիսի 31-ին ընկերությանը, հայերեն լեզվով, հստակ ներկայացրել է այն օրենսդրական-իրավական հիմքերը, որը հիմնավորում է, որ նշված ապրանքատեսակը ենթակա է դրոշմավորման և առաջարկել է շրջանառությունից հանել չդրոշմավորված ապրանքները և դրանք իրացնել օրենքի պահանջներին համապատասխան: Այսպես,
«Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 9.2 հոդվածով սահմանված է ՀՀ տարածքում արտադրված կամ ՀՀ տարածք ներմուծված' շշալցված կամ ցանկացած այլ ձևով տարայավորված այն ապրանքների ցանկը, որոնց վրա օտարման ցանկացած փուլում դրոշմապիտակի առկայությունը պարտադիր է:
Դրանց թվում նաև ԱՏԳ ԱԱ 2202 ծածկագրին դասվող ապրանքային դիրքն է, որում ներառվում են ջրերը, ներառյալ' հանքային և գազավորված ջրերը, շաքարի կամ այլ քաղցրացնող կամ բուրավետ նյութերի հավելմամբ և այլ ոչ ալկոհոլային խմիչքները, որոնք ներառված են «ըմպելիք» ապրանքախմբի ներքո: Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել, որ օրենքը սահմանում է ապրանքախմբի անվանումը, իսկ դրա մեջ ներառվող ապրանքների բնորոշումը տրված է «Ապրանքների նկարագրման և ծածկագրման ներդաշնակ համակարգի պարզաբանումներ»-ի 5-րդ խմբագրությամբ հաստատված մեկնաբանումներով, որով և առաջնորդվել է ՊԵԿ-ը:
«Սառը բնական սև սուրճ» ապրանքատեսակը, որի բաղադրության մեջ գերակշռում է ջուրը, համաձայն նշված մեկնաբանությունների չի դասակարգվում ԱՏԳ ԱԱ 2101 ծածկագրին, այլ դասակարգվում է ԱՏԳ ԱԱ 2202 ծածկագրին:
«Գրանդ Քենդի» հայ-կանադական համատեղ ձեռնարկություն» ՍՊԸ կողմից արտադրվող «Սառը բնական սուրճ» 170 մլ տարողությամբ ապրանքային նմուշի ապրանքների ծածկագրման կապակցությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲ ընկերության կողմից նույնպես տրվել է եզրակացություն, որը «Գրանդ Քենդի» հայ կանադական ՀՁ ՍՊԸ-ի կողմից համաձայն ՀՀ ՏՊ 37478370.6864-2012 «Ըմպելիքներ (սառը սուրճ և սառը թեյ)» տեխնիկական պայմանների արտադրված «Սառը բնական սուրճ» 170 մլ տարողությամբ ըմպելիքը համապատասխանում է ԱՏԳ ԱԱ 2202 ապրանքային դիրքի ծածկագրին:
Մինչև ընկերությանը պատասխանելը ՊԵԿ-ը տեղեկություններ է ստացել նաև ԵՄ հարկային և մաքսային հարցերով դիրեկտորատի (TAXUD) տվյալների բազայից, որը դիմողին տալիս է որոշում պարտադիր դասակարգման վերաբերյալ (BTI)-ec.europa.eu/taxation_customs/common/databases: Այս աղբյուրը ևս վկայում է, որ նշված ապրանքատեսակը դասակարգվում է ԱՏԳԱԱ 2202 ծածկագրին:
ԱՏԳԱԱ 2202 ծածկագրերով են մաքսազերծվում նաև Հայաստանի Հանրապետություն ներմուծվող նշված ապրանքատեսակները:
Համաձայն ՀՀ մաքսային օրենսգրքի 182-րդ հոդվածի' ապրանքների դասակարգումը կատարում են մաքսային մարմինները' ապրանքներն ԱՏԳԱԱ-ով նախատեսված (դասակարգված) խմբին վերագրելու միջոցով:
«Արմէքսպերտիզա» ԲԲԸ-ի կողմից ԱՏԳԱԱ ծածկագիր չի կարող տրամադրվել, այլ կարող է տրվել օրինակ' ապրանքի ծագման երկրի հավաստագիր կամ ապրանքի բաղադրության վերաբերյալ եզրակացություն: Հետևաբար, եթե ընկերության համար պարզ չէր դրոշմապիտակների կիրառման պահանջը, ապա ընկերությունը կարող էր ՀՀ մաքսային օրենսգրքով սահմանված կարգով պարզաբանումներ ստանալ ՀՀ մաքսային մարմիններից, այլ ոչ թե «Արմէքսպերտիզա» ԲԲԸ-ից:
Ինչ վերաբերվում է հեռուստաընկերության նշած այն տեսակետին, որ մաքսային մարմինները մինչ այդ թույլատրել են ապրանքի արտահանումը ԱՏԳ ԱԱ 2101 ծածկագրով, ապա հեռուստաընկերությունը պետք է տեղյակ լիներ, որ ապրանքների արտահանման դեպքում ապրանքների հայտարարագրման պարտավորությունը կրում են ապրանքները տեղափոխող անձինք, այլ ոչ թե մաքսային մարմինները և եթե ապրանքների տեղափոխման դեպքում մաքսային վճարներ չեն գանձվում կամ տվյալ ապրանքը օրինակ երկակի նշանակության չի հանդիսանում, ապա մաքսային մարմինները բիզնեսին չմիջամտելու համար իրականացնում են շատ սահմանափակ գործողություններ:
Տվյալ դեպքում ընկերությանը առաջարկվել է ապրանքները վերահայտարարագրել ճիշտ ծածկագրով, որից ընկերությունը հրաժարվել է' առաջարկելով կազմել մաքսային կանոնների խախտման վերաբերյալ եզրակացություն, որը և կատարվել է համաձայն ՀՀ մաքսային օրենսգրքի դրույթների:
Ակնհայտ է, որ օրենքով, դրա կիրառման վերաբերյալ ընդունված մեկնաբանություններով հստակ հիմնավորվում են օրենքի դրույթների ճիշտ կիրառությունը և, զարմանալի չէ, որ հայերեն լեզվով գրված օրենքը կամ ռուսերեն լեզվով հաստատված մեկնաբանությունները անհասկանալի են եղել ադրբեջանական կամ թուրքական լեզուն նախընտրող հեռուստաընկերության համար:

Հեռուստաընկերության հնարավոր մտահոգությունը

ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը խորապես համոզված է, որ հեռուստաընկերությանը կամ հեռուստաընկերության գործունեությունը ուղղորդող տնտեսվարող սուբյեկտներին ակնհայտորեն անհանգստացրել է ստվերի դեմ պայքարի օրենսդրական դրույթները և դրանց կիրառման վարչարարական գործողությունները:

2013 թվականի հուլիսի 1-ից որոշ ապրանքների պիտակավորումը ստվերային շրջանառությունների նվազեցման կարևորագույն գործիք է, որը բխում է օրինապահ հարկ վճարողների շահերից:

Եթե հեռուստաընկերությանը կամ նրա գործունեությունը ուղղորդող տնտեսվարող սուբյեկտներին մտահոգել է պիտակավորումը կիրառելու պահանջը, որի բեռը, ի դեպ, կրում է պետությունը, ապա միանգամայն հասկանալի է նրանց դիմադրությունը շարունակելու առանց փաստաթղթերի ստվերում աշխատելու և դրանով իսկ ՓՄՁ սուբյեկտների նկատմամբ անհավասար մրցակցային դաշտ ձևավորելու հարցում:

Նման պայմաններում, իհարկե հարկային բարեփոխումներին ուղղված քայլերը, որոնք վերջին տարիներին արժանացել են բարձր գնահատականի այդ թվում երկրի քաղաքական ղեկավարության կողմից, նման անառողջ տնտեսվարող սուբյեկտների պատկերացմամբ կարող են լինել զուտ հայտարարություններ և դատապարտված լինել ձախողման:

Սակայն պետք է գիտակցել, որ ադրբեջանական կամ թուրքական հայրենասիրությամբ սեփական երկրի բարեփոխումները սեփական շահերի տեսանկյունից փնովելը, ստվերային շրջանառություններից հարկեր չվճարելով հայրենի բանակի զարգացումը զսպելը կամ սեփական հեռուստաընկերությունը բիզնես շահերի համար օգտագործելը սկզբունքորեն անընդունելի է:

Ինչ վերաբերվում է հեռուստաընկերության կողմից ՀՀ ԿԱ ՊԵԿ Նախագահի տեղակալին հասցված վիրավորանքին, ապա այն կքննարկվի դատական կարգով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըԹրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասինԳերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերելՆիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՋրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանելNASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռըԹուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդուԷրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցովՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշումՎիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններովՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԱրամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետԻրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»Պուտինը գնահատում է Թրամփի խաղաղարար ջանքերը Ուկրաինայում․ ԴմիտրիևԼիոնում իրավապահ մարմինները ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմՖրանսիայում, բացառությամբ Փարիզի, բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է 270,000-իՌուբինյան․ «Իրական Հայաստանը պետք է դառնա մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը»Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալՇվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքըՀՀ-ի տարածքով իրենց հարցերն են լուծում, իսկ Հայաստանը մնում է մի կողմում․ ԱբրահամյանՌուսաստանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման հաջորդ փուլի համարԳագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել էԻրանը ներգրավված է Ալբանիայում տեղի ունեցող բողոքի ցույցերի կազմակերպման մեջ․ Էդի ՌամաԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել ՝ անկախ Կոնգրեսից. ՄերցԳուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանովՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՓողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասներըՄելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետԱկադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումըՄիասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին․ ԱշոտյանՈչ ոք Հայաստանին ՀԱՊԿ-ում բռնի կերպով չի պահի. ԶախարովաՀայաստանի հավաքականը ծանր կորուստ ունի Ազգերի լիգայի վճռորոշ խաղերից առաջԻրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծովՈչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալԱնդրադարձ է կատարվել Մեքսիկայում Թումո կենտրոն հիմնելու հնարավորությանըԻշխանության բռնաճնշnւմների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել. ԱբրահամյանԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաՀայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա ԿոսՀովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան է բացահայտվել․ կան ձերբակալվածներՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էԿապահովվի կարկտահարության հետևանքով պատճառված վնասների մասնակի մեղմման պետական աջակցության տրամադրումը Տորնադո, պայթյուններ, ավիավթար ու բախումներ․ աշխարհի ամենաթեժ կադրերը«ԴԱՎՄԱՐԿ» լցակայանը կտուգանվի Դատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը «Արևմտյան միլիարդները ծախսվում են մարդկանց ահաբեկելու համար». ԶախարովաԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Շաքիի դեպքերի քննարկման համար ԱԺ-ում փակ հանդիպում է մեկնարկել․ Դեմոկրատները կսահմանափակեն Թրամփին (տեսանյութ)
Ամենադիտված