Պասիվ ծխելը մարդկանց ագրեսիվ է դարձնում
Այլ
Պասիվ ծխող երեխաները մեծանում են ավելի ագրեսիվ ու ավելի են հակված հակասոցիալական վարքի քան այն երեխաները, որոնց ներկայությամբ չեն ծխում:
Կանադայի և Նյու Յորքի գիտնականները զուգահեռաբար հետազոտութուններ են անցկացրել և հայտնաբերել այս օրինաչափությունը: Այդ գիտական հետազոտություններում օգտագործել են հազարավոր ընտանիքների սոցիալ-հոգեբանական վիճակագրության տվյալներ: Նորածին երեխաներ ունեցող այդ ընտանիքների մի մասում ծնողները ծխում էին, մյուս մասում՝ առողջ ապրելակերպ վարում:
Համեմատական վերլուծությամբ գիտնականները պարզել են, որ ծխող ընտանիքներումն երեխաներն ավելի մեծ բացասական հոգեբանական ազդեցության են ենթարկվում: Հայտնի է, որ արտաքին ազդակները մինչև 10 տ. հասակը արտահայտված հետևանքներ են թողնում երեխայի հոգեկանի վրա:
Այպիսով, ուսումնասիրելով մոտ 2000 մարդու հոգեբանական պատկեր՝ մասնագետները կապ են գտել պասիվ ծխելու և հետագայում երեխայի վարքի միջև:
Աղբյուրը՝ Doctors.am:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան