Գոտկատեղի դաջվածքները կարող են բարդացնել ծննդաբերության ընթացքը
Այլ
Գոտկային հատվածում առկա դաջվածքները բարդացնում են ծննդաբերությունը, քանի որ կնոջը էպիդուրալ անզգայացում կատարելիս կարող են առաջանալ թարախային բարդություններ:
Այս մասին զգուշացրել են ռուս մասնագետները «Մանկաբարձության, գինեկոլոգիայի, պերինատոլոգիայի և վերարդատդրողական բժշկության նոր տեխնոլոգիաներ» միջազգային համագումարի ընթացքում:
Դաջվածք ունեցող կանաց մոտ էպիդուրալ անզգայացումն առաջ է բերում մեծ թվով բարդություններ: Դաջվածքի գծերի տակ ապրում են անաէրոբ միկրոօրգանիզմներ, որոնք, թափանցելով խորը հյուսվածքներ, առաջ են բերում թարախային գործընթացներ:
Այս նույն պատճառով, օրինակ, Իսրաելում գոտկատեղի հատվածում առկա դաջվածքի դեպքում կնոջը էպիդուրալ անզգայացում չի կատարվում:
Աղբյուրը՝ Doctors.am:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան