«Հայազգի արվեստագետը ցնցում է Եվրոպան` մետրոներում մերկանալով»
Այլ
Հայազգի արվեստագետ Միշա Բադասյանը, մետրոյում կանգնելով միայն շապիկով եւ iPad-ով ծածկելով սեռական օրգանները, ասում է, որ այդպիսով նա կոտրում է սահմանները եւ, երբեմն, տեղական օրենքները, որպեսզի մարդիկ սկսեն մտածել հանրային տարածքներում գովազդի գերակշիռ լինելու մասին: Գրում է «Լոկալ» պարբերականը: Նա շրջում է եվրոպական երկրների մայրաքաղաքներով եւ անում այս գործողությունը' շապիկին տարբեր լեզուներով գրված' այստեղ կարող է լինել ձեր գովազդը, եւ սլաքով ցույց տալով իր սեռական օրգանները, որպեսզի տեսնի մարդկանց արձագանքը: Սակայն Բադասյանը հիասթափվել է, որ որոշ դիտորդներ չեն հավանել «քայլող գովազդային վահանակ» լինելու իր գաղափարը: «Ես զարմացած էի արգրեսիվ մարդկանց բացասական արձագանքներից», – ասել է 25-ամյա Բադասյանը, – «Բեռլինում որոշ մարդիկ բղավում էին վրաս, նրանց ընդհանրապես դուր չէր եկել իմ գաղափարը»:
Հայաստանում ծնված Բադասյանը 2008թ. գնացել է Դրեզդեն սովորելու: Նա ասում է, որ ուզում է «կոտրել կարծրատիպային մտածելակերպը» ու իր արվեստով հասարակական նորմերի դեմ կռիվ տալ: Նրա նպատակն է իր գործողությունն իրականացնել Եվրոպայի բոլոր մայրաքաղաքներում: Նա հասցրել է անել այն Բեռլինում, Վիեննայում, Բրատիսլավայում, Սոֆիայում, Բուխարեստում եւ Հռոմում:
«Իտալիայում երկու տղա ինձ մեղադրեցին երեխաների նկատմամբ անպարկեշտ վարքագիծ ցուցաբերելու համար: Մի տղա գոռաց վրաս ու անդրավարտիքս բռնությամբ վերեւ բարձրացրեց»:
Մանրամասներն՝ aravot.am-ում:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան