ԱՄՆ-ն փորձում է նոր թափ հաղորդել արցախյան հիմնախնդրի կարգավորմանը
Հայկական Մամուլ
Ռոբերտ Բրադկեի փոխարեն ԵԱՀԿ ՄԽ-ում ԱՄՆ-ը ներկայացնելու է Ջեյմս Ուորլիքը: Տեսակետ կա, որ ամերիկացի համանախագահի փոփոխությամբ ԱՄՆ-ը նախեւառաջ փորձում է նոր դեմքերով նոր գաղափարներ ու նոր թափ հաղորդել արցախյան հիմնախնդրի կարգավորմանը:
Բացի այդ, վերլուծաբաններից շատերը պնդում են, թե այսպես առաջիկայում ԼՂ խնդրում կմեծանա նաեւ իսլամական երկրների գործոնը՝ հաշվի առնելով Ուորլիքի՝ նախկինում զբաղեցրած պաշտոնները (նա աշխատել է իսլամական երկրներում՝ Իրաքի, Աֆղանստանի, Պակիստանի ԱՄՆ դեսպանատներում): Նշենք նաեւ, որ նա եղել է գլխավոր բանակցողը Աֆղանստանի հետ երկկողմ անվտանգության համաձայնագրի մշակման ու ստորագրման բանակցություններում: Իսկ Բուլղարիայում ԱՄՆ դեսպան աշխատած ժամանակ աչքի է ընկել այնտեղ ռուսական գործոնը չեզոքացնելու ակտիվ ջանքերով:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը