Այդ լուրերը տարածողներին ես ավելի շուտ կհուղարկավորեմ. Մասիսի քաղաքապետ
Հայկական Մամուլ
Արարատի մարզի Մասիսի քաղաքապետ, ՀՀԿ անդամ Ալեքսանդր Հակոբյանի առողջական վիճակը, ըստ լուրերի, վերջին շրջանում բավականին ծանր է: Համաքաղաքացիների խոսքերով, նա բնակիչների ընդունելություն չի անում, գործերով գրեթե չի զբաղվում:
Այս մասին այսօրվա համարում գրում է «Հրապարակ» օրաթերթն ու հավելում, որ Մասիսում լուրեր են պտտվում, որ պետք է պատրաստվել քաղաքապետի արտահերթ ընտրության: Մեր զանգին քաղաքապետ Ալեքսանդր Հակոբյանը դժկամությամբ արձագանքեց.
«Ես առողջական խնդիրներ ունեմ ու չեմ ցանկանում առայժմ հարցազրույց տամ»: Իսկ իրականությանը համապատասխանո՞ւմ են լուրերը, որ պատրաստվում եք հրաժարական տալ: «Ոչ, այդ լուրերը տարածողներին ես ավելի շուտ կհուղարկավորեմ»:
Մանրամասները` «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը