Երջանիկ եմ, որ «Չելսին» սխալներ է թույլ տալիս. Մոուրինյու
Սպորտ
Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն «Ռեալից» կրած պարտությունից հետո նշել է, որ արդյունքին այդքան էլ կարևոր նշանակություն չի տալիս, և իրեն ուրախացնում է այն փաստը, որ թիմը սխալներ է թույլ տալիս:
«Ռոնալդուն մեծագույն խաղացող է: Այսօր նա երկու անգամ գրագետ օգտվեց մեր թիմի պաշտպանության սխալներից: Իրականում սխալները հիանալի են: Դրանք տեսնելով` հասկանում եմ, որ առջևում շատ աշխատանք կա անելու: Կարևորը իմանալն է, թե ինչ է պետք անել: Այդ ժամանակ հաճույք կստանաս աշխատանքիցդ:
Մեր գլխավոր խնդիրը թիմի մարզավիճակը վերլուծելն էր` հասկանալը, թե խաղացողներից ով է առաջընթաց ապրել, և ովքեր դեռ պետք է շատ աշխատեն: Գուցե եթե Չեմպիոնների լիգայում «Չելսին» հանդիպի «Ռեալին», դա բոլորովին այլ խաղ լինի: Իսկ այժմ բոլորը դեռ մարզավիճակ են ձեռքբերում:
Եջանիկ եմ, որ սխալներ եղան. դա ռիթմի մեջ մնալու լրացուցիչ պատճառ է»,-Մոուրինյուի խոսքերը մեջբերում է լոնդոնյան թիմի պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում