ՈւԵՖԱ-ն ցմահ որակազրկեց հայ մրցավարներին
Սպորտ
ՈւԵՖԱ-ն նույնպես ցմահ որակազրկեց հայ մրցավարներ Անդրանիկ Արսենյանին և Հովհաննես Ավագյանին՝ հուլիսի 11-ին Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի «Ինտեր» Տուրկու (Ֆինլանդիա) - «Վիկինգուր» (Ֆարերյան կղզիներ) հանդիպմանը կողմնակալ մրցավարության և խաղի ելքի վրա ազդած միտումնավոր գործողությունների համար:
Ինչպես տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը, նման որոշման համար հիմք է ընդունվել ՀՖՖ գործադիր կոմիտեի օրերս կայացրած որոշումը:
Հիշեցնենք, որ ՀՖՖ գործադիր կոմիտեն ավելի վաղ մրցավարներին ցմահ որակազրկել էր և արգելել ֆուտբոլային գործունեությամբ զբաղվել:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում