Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը 2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեց DPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվել Հութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասին Նոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Գևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերին Քայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ Սարգսյան Իրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչուն Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում Եռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. Պուտին Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա 

Ի՞նչ տվեց Վանո Սիրադեղյանի հետ համատեղ ընտանեկան կյանքը. պատմում է կինը

Հարցազրույցներ

Nyut.am-ի զրուցակիցն է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը (Վանո Սիրադեղյանի տիկինը):

- Ավելի քան 15 տարի ղեկավարում եք Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը: Ի՞նչ տվեց Ձեզ այս աշխատանքը և ի՞նչ վերցրեց:

- Վերցրեց ժամանակս, հատկապես ընտանիքի հետ ավելի շատ լինելու, զբաղվելու առումով, իսկ տվեց' փորձ, հմտություն, գրադարանի ավանդույթներին հաղորդակից լինելու, ինչպես նաև երեխաների հետ աշխատելու մեծագույն հաճույք:

- Գրադարանի աշխատակազմում կանայք են, իսկ կանանց կոլեկտիվում հիմնականում առկա է բամբասանքը, ասեկոսեները: Ինչպիսի՞ ռազմավարություն եք մշակել այս ամենի դեմ:

- Աշխատավայրում ի սկզբանե չեմ հանդուրժել անձնական բնույթի խոսակցություններ, մեր կոլեկտիվում աշխատանքային և անձնական հարաբերությունների միջև խիստ սահմանագիծ է դրված: Պիտի ասեմ, որ բամբասանքին ինքս առհասարակ չեմ արձագանքում, ընդհանրապես այն «ականջներ չգտնելու» դեպքում հօդս է ցնդում:

- Ձեր անձի շուրջ շրջանառվող խոսակցությունների՞ն էլ համարժեք պատասխան չեք տալիս:

- Հավատացեք, որ իմ անձի շուրջ շրջանառվող խոսակցություններն ինձ նույնիսկ չեն էլ հասնում, քանի որ բոլորին հստակ հայտնի է իմ անտարբեր և «բացակա» վերաբերմունքն այդ խոսակցությունների նկատմամբ:

- Կա՞ն բաներ, որ Ձեզ կարող են շեղել կյանքի բնականոն ընթացքից:

- Ամեն տեսակի դավաճանություններն ինձ կարող են դեպրեսիվ վիճակի մեջ գցել, իսկ այդ վիճակից դուրս գալու համար ժամանակ է պահանջվում:

- Հաճա՞խ եք հույսներդ դնում ժամանակի վրա: Կյանքում կա՞ն հարցեր, խնդիրներ, որոնց լուծումները տեսնում եք միայն ժամանակի մեջ:

- Հույսս հաճախ եմ դնում ժամանակի վրա, դրանք հիմնականում վերաբերում են իմ կյանքում դժվար լուծելի հարցերին, սակայն պիտի խոստովանեմ, որ ժամանակը միշտ չէ ի զորու հարցեր լուծելու, և շատ ու շատ խնդիրներ մնում են չլուծված և անպատասխան: Սա համարում եմ իմ բնավորության բացասական գիծը:

- Ունե՞ք բնավորության գծեր, որոնք համարում եք Ձեր առավելությունը:

- Առավելություն եմ համարում աչալրջությունը, բարդ և թեժ իրավիճակներում խուճապի չմատնվելու, հանդարտությունս չկորցնելու, սառը դատելու կարողությունս:

- Ի՞նչ է սերը Ձեզ համար:

- Սերն անբացատրելի զգացմունք է, որն ընկալում ես միայն բջիջներով:

- Այսօր գրական շրջանակներում հաճախ են խոսում այն մասին, որ Վանո Սիրադեղյանի գործերը մոռացության են մատնվել, և որպես գրական արժեք ներկայացնող ստեղծագործություններ վերահրատարակելու անհրաժեշտություն կա: Որևէ քայլ այդ ուղղությամբ ձեռնարկվո՞ւմ է:

- Այս պահին երկու թարգմանիչների նախաձեռնությամբ հայերենից ռուսերեն թարգմանվում են Վանո Սիրադեղյանի ժողովածուները և առաջիկայում «Նաիրի» հրատարակչության կողմից կվերահրատարակվեն:

- Որպես բանասեր և ընթերցող' ի՞նչ գնահատական կտաք նրա ստեղծագործություններին:

- Գնահատականս առավել քան գնահատական է, որովհետև Վանո Սիրադեղյանին սիրահարվել եմ դեռևս նրա գործերն ընթերցելիս:

- Նրա ստեղծագործություններում հատկապես ի՞նչն է Ձեզ գրավել:

- Ոճը, լեզվամտածողությունը, մարդու հոգեվիճակի նրբին, դիպուկ, լակոնիկ նկարագրությունը:

- Ինչպե՞ս պատահեց, որ ընթերցողի կարգավիճակից հայտնվեցիք նրա կնոջ դերում:

- Այստեղ մեծ դեր ունեն իմ մղումները դեպի նա և ճակատագիրը:

- Ասում են' Վանո Սիրադեղյանը ծաղիկներ նվիրելու անզուգական վարպետ էր, հաճա՞խ էր Ձեզ «երես տալիս»:

- Այո, նրա սիրած ծաղիկները վարդերն են, և նա հաճախ էր գեղեցիկ փնջեր նվիրում ինձ:

- Իսկ նվերնե՞ր:

- Առհասարակ, նա իր տեսակով շռայլ անձնավորություն է, ունի շռայլ հոգի, նվերներ և անակնկալներ մատուցելու վարպետ է:

- Նրա կողմից անակնկալ մատուցելու կոնկրետ օրինակներ հիշո՞ւմ եք:

- Լինելով անչափ հետաքրքիր անձնավորություն' անակնկալներ միշտ էլ անում էր, սակայն ես դրանք այն ժամանակ այնքան էլ չէի գնահատում: Նրա ամեն ինչն է անակնկալ' ապրելը, շփվելը:

- Ինչո՞վ է տարբերվում մյուսներից:

- Եվ գրականության մեջ, և կյանքում առանձնանում է իր հզոր էներգետիկայով:

- Դուք երբևէ փորձե՞լ եք նրա «իմպրովիզներին» պատասխանել նույն կերպ:

- (Ծիծաղում է): Ոչ: Նա տաղանդավոր մարդ է, և այդ ամենը նրա կենսաձևն է, և համարժեք պատասխանելու համար պետք է լինել նույնքան տաղանդավոր: Ասածս հաստատող օրինակ բերեմ. Խաչատուրին փոքր ժամանակ նա քնեցնում էր հեքիաթ պատմելով: Տեղում այնպիսի հեքիաթներ էր հորինում, որ երեխայի հետ ինքս էլ հափշտակված լսում էի: Իսկ նրա բացակայության դեպքում երեխան անընդհատ լացում էր և հայրիկի հեքիաթներից պահանջում' մնացած հեքիաթները համարելով սխալ և անհետաքրքիր:

Այդ հեքիաթները չձայնագրելով, կարծում եմ, մեծագույն սխալ եմ թույլ տվել, դրանք գրական արժեք ներկայացնող գործեր էին:

- Հայտնի է, որ ամուսինները, միմյանց հետ ապրելով, նմանվում են: Դուք նմանություն զգո՞ւմ եք:

- Տեսակներով մենք միմյանց նման ենք, տարիներն էլ իրենց գործն են արել: Շատ նման ենք չափի զգացողության առումով' երկուսիս մոտ էլ դա շատ է կարևորվում:

- Ինչպե՞ս էիք անցկացնում համատեղ հանգիստը, արձակուրդը:

- Վանոն ակտիվ հանգստի սիրահար է, և մենք հանգստանում էինք բացառապես այս «ձևաչափում»: Կարևորն այն է, որ այդ ամենը հետաքրքիր էր, բովանդակալից և չափի մեջ:

- Իսկ ի՞նչ ընտանեկան ավանդույթներ կան նրա կողմից ներդրված:

- Ամեն աշուն մեր այգում կազմակերպում էր բերքի տոն: Անակնկալ ձևով հավաքում էր 20-30 տարբեր տարիքի երեխա, զինում ռետինե ճտքակոշիկներով, դույլերով, և մեր այգում սկսվում էր իսկական խաղողի բերքահավաք, հետո այդ նույն երեխաները ոտքերով ճզմում էին խաղողը, որը պիտի գինի դառնար: Հիմա այդ երեխաները մեծ մարդիկ են և սիրով ու կարոտով են հիշում ավանդական դարձած բերքահավաքները:

- Ի՞նչ է ժառանգել Ձեր որդին հորից:

- Արտաքին նմանություն, քայլվածք, շարժուձև, զգայուն հոգի, սակայն չի ժառանգել հոր պոետիկ խառնվածքը: Մեր որդին ավելի կոնկրետ է, չափված-ձևված և ամեն հարցում իր համար խիստ սահմաններով: Խաչատուրն ուզում է փաստաբան դառնալ. ոչ մի կերպ չի կարողանում հանդուրժել անարդարությունը և մարդու իրավունքների ոտնահարումը:

- Որպես տարբեր սերունդների ներկայացուցիչներ' հայր ու որդի միմյանց կես խոսքից կարողանո՞ւմ են հասկանալ:

- Դժվար է ասել… տարիներ առաջ դա այդպես էր:

- Ձեր ձեռքերով պատրաստվող ուտեստ, որը նախընտրում է Վանո Սիրադեղյանը:

- Այն տարիներին խոհանոցում այնքան էլ հմուտ չէի, ինչպես այժմ, սակայն և ամուսինս, և որդիս նախընտրում են մսային և ձկնային ուտեստներ, ճաշատեսակներ:

- Որպես կին ի՞նչ տվեց Ձեզ Վանո Սիրադեղյանի հետ հանդիպումը և համատեղ ընտանեկան կյանքը:

- Ամենակարևորը' մեր որդուն: Մեր ընտանեկան կյանքն այնքան խտացած, բուռն ու վառ էր, որ կարող է բավականացնել մի քանի կյանքի համար:

- Դժվա՞ր է հիմա առանց նրա:

- Այնքան դժվար, որ դժվար է ինձ համար խոսել այդ մասին:

- Ստեղծված իրավիճակում ի՞նչ եք ակնկալում:

- (Ժպտում է): Դրսում գեղեցիկ, գունառատ բնություն է: Կյանքը շարունակվում է, և ամեն օրն իր հետ բերում է նոր հույսեր ու սպասումներ:

Մանրամասներն` այստեղ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեցDPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվելՀութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասինՆոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններԳևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերինՔայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ ՍարգսյանԻրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչունՀայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունումԵռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. ՊուտինՌուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրաՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգում նոր խմբեր կընդգրկվեն 2027-իցԵթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ ԳրիգորյանԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԳիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասինԻնչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումըՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱշխարհը փոխվում է, իսկ ՀՀ-ն շարունակում է հույսը դնել արտաքին խոստումների վրա․ ՇահնազարյանԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժություններFT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՆեթանյահուն օգնության դադարեցման մասին Թրամփի խոսքերը գործընկերության անցում է անվանելԹուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և ՏիգրանաշենԵս դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանինԱռաջին անգամ Եվրահանձնաժողովը Չեխիայի Հանրապետությունը ներառել է միգրացիոն ճնշման ռիսկի տակ գտնվող երկրների շարքում12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետEl Pais. Նոյեմբերին Կանարյան կղզիներ հինգ օրվա ընթացքում ավելի քան 3000 միգրանտ է ժամանելՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասինՍահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումըՄատենադարան է այցելել Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարըԾանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունումԼոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել երկար հերթափոխերի ընթացքումԹրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալՄադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքըՔննարկվել են Հայաստանում աղետների կառավարման միջազգային փորձի ներդրման հնարավորություններըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՌուսաստանում ավանդական արժեքներին նոր սպառնալիք են գտել․ պատգամավորին վրդովեցրել է գրադարանում կազմակերպված ռեյվըԻրավական գործընթաց չկա, գործի է դրվել ռեպրեսիվ մեքենան. Վարդևանյան (տեսանյութ) Ֆրանսիայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվելԱՄՆ-ում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով փլուզվել են հազարավոր տարիների պատմություն ունեցող ժայռակազմավորումներ
Ամենադիտված