Պատրաստվում ենք մասնակցել Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը. Կարլ Բարդակյան
Սպորտ
Այսօր լրագրողների հետ հանդիպեցին Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց հավաքականի մի խումբ խաղացողներ, գլխավոր մարզիչ Կարլ Բարդաքյանը և մարզիչ Զորիկ Իսաջանին:
«Պատրաստվում ենք մասնակցել 2014թ. Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը: Հուսով ենք, որ այն տեղի կունենա Երևանում: Մեր ֆեդերացիան առաջնության անցկացման հայտ է նեկայացրել: Հավաքականում ընդգրկված են հայ բասկետբոլիստներ ԱՄՆ-ից, ինչպես նաև աշխարհի տարբեր երկրներից: Մեկնում ենք Արցախ, որտեղ կունենանք մի շարք հանդիպումներ: Արցախից էլ հավաքականի թեկնածու ունենք»,- նշեց Բարդակյանը:
Նշենք, որ Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց ազգային հավաքականը կազմավորվել է Լոս Անջելեսում:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում