Ձերբակալվել է 20 տարի հետախուզվող «Կոզա Նոստրայի» պարագլուխը
Աշխարհ
Լոնդոնում ոստիկանությունը ձերբակալել է սիցիլիական մաֆիայի պարագլուխներից մեկին` Դոմինիկո Ռանկորդեին, ում իտալական իրավապահ մարմինները փորձում էին բռնել արդեն 20 տարի. գրում է AFP-ն:
Համաձայն ոստիկանության տեղեկությունների` Ռանկորդեն դատապարտվել է 7 տարվա ազատազրկման` «Կոզա Նոստրա» հանցագործ խմբավորման հետ ունեցած կապերի համար: Նա հետախուզվում էր 1994 թ.-ից:
64-ամյա «մաֆիոզը» ձերբակալվել էր օգոստոսի 7-ի երեկոյան` Եվրապոլի հարցումի համաձայն: Հինգշաբթի օրը նա կկանգնի բրիտանական դատարանի առջև, որը կորոշի նրան հայրենիք արտահանձնելու հարցը:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում