Ավտովթար. ԼՂՀ 1-ին նախագահ Արթուր Մկրտչյանի ընտանիքի անդամները տեղափոխվել են հիվանդանոց
Արտակարգ Պատահար
Այսօր` օգոստոսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:10-ի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշի քաղաքի բնակիչ 61-ամյա Կարեն Ղարիբյանը, վարելով «Միցուբիշի» մակնիշի 32 00 978 համարանիշի ավտոմեքենան, Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 84 կմ-ին նշված ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ շրջվել:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետեւանքով վարորդը եւ ավտոմեքենայում գտնվող ուղեւորներ Շուշի քաղաքի բնակիչ 54-ամյա Գոհար Մկրտչյանը, Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ Ռուզաննա Մկրտչյանը եւ 6-ամյա Արթուր Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն: Վարորդին եւ վիրավորներին առաջին օգնություն են ցուցաբերել քաղաքացիները: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանատար Սուքիաս Գրիգորյանի գլխավորությամբ:
Մանրամասն՝ shamshyan.com-ում:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում