Մարզպետ-գեներալի հովանավորյալ նոտարը տարածքը «նոտարով իրենն է արել» (ֆոտո)
Արտակարգ Պատահար
Եթե Երեւանում Ճանապարհային ոստիկանները տիրապետում են օպերատիվ իրավիճակին, ապա մարզերում պատկերը մի քիչ այլ է: Այսօր` օգոստոսի 8-ին, Արմավիր քաղաքի Հանրապետություն եւ Շահումյան փողոցների խաչմերուկում չորս ժամից ավելի «Ֆոլկցվագեն Տուարեգ» մակնիշի 77 MN 775 համարանիշի ավտոմեքենայի սեփականատերն ու վարորդը մեքենան կայանել էր չթույլատրելի հատվածում, ինչը լուրջ խոչընդոտ էր հանդիսանում մյուս տրանսպորտային միջոցների համար, քանի որ չէին կարողանում ազատ երթեւեկել:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված ավտոմեքենան պատկանում է Արմավիր քաղաքի նորանշանակ նոտար Յուրա Եղիազարյանին, ով ըստ արմավիրցիների, փայլում է ճանապարհային երթեւեկության կաննոների բազմաթիվ խախտումներ անելով: Իսկ նա դա իրեն վերապահում է, քանի որ համարում է, որ ինքը արտոնյալ է եւ իր հովանավորյալը, ոչ ավել ոչ պակաս, Արմավիրի մարզպետ, գեներալ-մայոր Աշոտ Ղահրամանյանն է:
Մանրամասները՝ shamshyan.com-ում:




















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում