«Օֆշորթելու ժամանակները անցել են»
Հայաստան
«Օֆշորթելու ժամանակները անցել են, վարչապետի փրկության միակ միջոցը դա փաստերի բացահայտումն է:
Երկրում, երբ քաղաքացիները սկսում են գլխի ընկնել պետական թալանի մասին' գալիս է ժամանակը, որը իշխանությունները գտնեն քավության նոխազին
և դրանով հանդարտեցնեն հասարակությանը:
Հիմա ասեմ, թե ինչ հաջորդականությամբ է դա կատարվում, եթե խնդիրը վերաբերվում է կառավարությանը, ապա մեղավոր է նախարարը, բայց ոչ վարչապետը, իսկ եթե խնդիրը վերաբերվում է նախագահին և բացահայտումները արդեն անհնար է թաքցնել ու աշնանը էլ փող չի լինի, որ այդ պարտքերը մարվեն, ապա մեղավոր է վարչապետը:
Ինչ է ստացվում, երբ խնդիրը հասունանում է ու պարզվում է, որ պետ. բյուջեյի և Հայաստանի միջազգային համախառն պահուստները դատարկված են և օրինակ դրանք գտնվում են կազինոներում, ապա մեղավորը վարչապետն է:
Հիմա ինչ պետք է անի վարչապետը
Տարբերակ 1.
Չխոսի թալանի մասին և ամբողջ մեղքը վերցնի իր վրա' դատապարտվելով նախագահի կողմից
Տարբերակ 2.
Խոսի այդ ամենի մասին և փրկվի' դատապարտելով նախագահին
Տարբերակ 3.
Հրաժարական տա, բայց դա նույն է ինչ տարբերակ 1-ը
Պարոն վարչապետ ձեզ արդեն չի օգնի անտիդեպրեսանտները, ժամանակն է բացահայտելու, թե ով է իրական մեղավորը' քանզի այդ մեղավորը կարող եք դառնալ դուք անկախ ձեր ցանկությունից»:
Արտաշես Ավետիսյան
ԿԱՄՔ քաղաքացիական շարժման հիմնադիր


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից