«Արմավիր» բժշկական կենտրոնի բակում հայտնաբերվել է նռնակ
Արտակարգ Պատահար
Օգոստոսի 8-ին` ժամը 14:20-ին, տեղեկություն է ստացվել, որ Արմավիր քաղաքի «Արմավիր» բժշկական կենտրոնի բակում հայտնաբերվել է նռնակ:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարար ջոկատը: «Արմավիր» բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժնից 18 հիվանդ և 6 բուժաշխատակիցներ տարհանվել են:
Հայտնաբերվել է «ՊՕՄԶ-2» մարտական ձեռքի նռնակ և անվտանգ տեղափոխվել Արմավիր քաղաքի ոստիկանական բաժանմունք:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում